Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Էդիկ  Ավետիսյան

Էդիկ Ավետիսյան

Քաղաքաշինության վարչության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /22474

Կենսագրություն

          Պաշտոնը ստանձնել է 13.02.2017թ.

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
1 -ը հունվարի 1957թ, ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի

Կրթություն
1975-1980թթ.- Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, որակավորումը` ինժեներ -շինարար:

Աշխատանքային գործունեություն
1983-1987թթ.- ՀՀ Արտաշատի թիվ 5 շինտրեստի թիվ 3 ՇՄՇ-ում, աշխղեկ
1987-1993թթ.- ՀՀ Արարատի շրջխորհրդի կապիտալ շինարարության բաժնի պետ
1993-1997թթ.- ՀՀ Արարատի շրջխորհրդի գործկոմի բնակարանային կոմունալ տնտեսության արտադրական վարչության պետ
1997-2000թթ.- ՀՀ ,,Վեդու բնակ-կոմունալ տնտեսություն,, ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
2000-2005թթ.- ՀՀ ջրտնտպետկոմիտեի ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի հաշվառման, իրացման և գանձումների բաժնի պետի տեղակալ
2005-2010թթ.- ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավար
2012-2017թթ.- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

2017թ.-ից- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Այլ տվյալներ
1980-1982 թթ .- ծառայել է Խորհրդային բանակում որպես սպա:Ունի ավագ լեյտենանտի կոչում 
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երեք երեխա:


Գործառույթներ / իրավասություններ

  Քաղաքաշինության վարչության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Վարչության պետը՝

  • կազմակերպում է քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողություն` միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարությունների կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ, ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին .
  • համակարգում և վերահսկում է մարզի համայնքներում քաղաքաշինական գործունեության պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքները.
  • կազմակերպում և վերահսկում է քաղաքաշինական նպատակներով համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացը .
  • կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի մշակման աշխատանքները և համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
  • կազմակերպում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները, հուշարձանների պահպանման գոտիների նախագծերի մշակման աշխատանքները և համաձայնեցումների գործընթացը, իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ.
  • վերահսկում է համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների , հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունները:
  • վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների օրինականացման կամ մերժման վերաբերյալ գործընթացը.
  • վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը:
  • վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կատարվող կառուցապատման աշխատանքների համակարգումը և վերահսկումը, սահմանված կարգով իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ:
  • համակարգում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը :
  • համակարգում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ճարտարապետա-հատակագծային առաջադրանք տալու, շինարարության /քանդման/ թույլտվության , ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող /ակտերը/ փաստաթղթերը.
  • կազմակերպում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիական և հեղինակային հսկողությունը.
  • վերահսկում է հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերը և մարզի զարգացման համալիր ծրագիրը.
  • կազմակերպում է մարզային և համայնքային ենթակայության ջրմուղկոյուղու ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքները.
  • կազմակերպում է աղբի ու թափոնների վերամշակումը կազմակերպելու գործընթացը.
  • համակարգում և վերահսկում է բազմաբնակարան շենքերի բնակֆոնդի պահպանման, սպասարկումն.
  • համակարգում և վերահսկողություն է իրականացնում մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացմանը .
  • կազմակերպում է պետական աջակցությամբ, ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, մարզպետի և քաղաքացու միջև ՀՀ օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցանբերելու վերաբերյալ պայմանագրի կնքումը.
  • կազմակերպում և աջակցում է ԲԳՎ ծրագրի միջոցով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանը.
  • համակարգում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի կատարումը.
  • կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեության կազմակերպման աշխատանքները, ներմարզային հասարակական տրանսպորտի սպասարկման իրավունքի հատկացման մրցույթների գործընթացի կազմակերպումը.
  • կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների և այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը, աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության պահպանման և շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
  • տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով` համակարգում է ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության կառավարման համակարգումը.
  • վերահսկում է ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի համաձայն կազմակերպում է պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների կազմակերպումը և ընդունումը.
  • կազմակերպում է մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման և պահպանման ծրագրերի մշակումը և իրականացումը.
  • ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով, մարզպետի որոշմամբ կազմակերպում է պայմանագրերի կնքումը փոխադրող կազմակերպությունների հետ.
  • վերահսկում է միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցությունը լիազոր մարմնի հետ.
  • կազմակերպում է մարզային ենթակայության ավտոճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կահավորանքի շինարարության, շահագործման, նորոգման և պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
  • կազմակերպում և վերահսկում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքները.
  • համակարգում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի գործառույթների իրականացումը մարզային ավտոճանապարհներին վերաբերվող մասով.
  • համակարգում է մարզային ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրության և դրանց դասակարգման աշխատանքներն ըստ գործող կարգի.
  • կազմակերպում է եղանակային պայմանների, մարզի ավտոճանապարհներին տիրող իրավիճակի, ավտոտրանսպորտի անցանելիության տեղեկատվության հավաքագրումը.
  • կազմակերպում է մարզային ավտոճանապարհների պաշտպանական գոտիներում տարբեր շինությունների, կոմունիկացիաների և գովազդների տեղադրման օրինականության ուսումնասիրության աշխատանքները, անհրաժեշտության դեպքում առաջարկություն ներկայացնում տեղադրման թույտվությունների ուղղությամբ.
  • կազմակերպում է հսկողության իրականացնումը մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ.
  • համակարգում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների նախապատրաստական աշխատանքները.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերա¬բեր¬յալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  • Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
  • Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  • ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
  • Վարչության պետն ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով , այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 12:15:55