Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Գոհար Խաչատրյան

Գոհար Խաչատրյան

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /26850

Կենսագրություն

 Պաշտոնը ստանձնել է  22.11. 2007թ.

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
9-ը հոկտեմբերի 1974թ., ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ

Կրթություն
1992-1997թթ.- ՀՀ Երևանի  Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ
2001-2002թթ. - Վանաձորի Մարդու իրավունքների դպրոց:

Աշխատանքային գործունեություն
1992 – 2000 թթ.  ՀՀ   Արտաշատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց, լաբորանտ
1997 – 2002 թթ.  նույն  դպրոցում`  կենսաբանության ուսուցչուհի
2000 – 2002 թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ

2002 – 2005 թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչության առողջապահության բաժնի առաջատար մասնագետ
2005թ. – ՄԱԿ-ի զարգացման ծրագրի <Օժանդակություն տեղեկատվական հասարակությանը և ժողովրդավարական կառավարման զարգացմանը> ծրագրում Արարատի մարզային էլեկտրոնային կառավարման համակարգի պատասխանատու
2006թ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ
2007թ.-ից՝  ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:

Այլ տվյալներ

 Ունի  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիական  ծառայության առաջին  դասի   խորհրդականի  դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

 

Գործառույթներ / իրավասություններ

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի   պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր  պաշտոնների  խմբի 2-րդ  ենթախմբում:

Բաժնի պետն  անմիջականորեն ենթակա և հաշվետու է  Աշխատակազմի  ղեկավարին:

 Բաժնի պետը՝

  •  կազմակերպում և անցկացնում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ, պատրաստում է օրվա մամուլի տեսությունը.
  • ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների հրապարակումը  տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
  •  կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և հրապարակումը.
  • պատրաստում  և  տարածում է  մամուլի  հաղորդագրություններ, տեսանյութեր, հոդվածներ և հրապարակումներ, իր իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով ու հայտարարություններով.
  •  ծանուցում է Մարզպետին  և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և, անհրաժեշտության դեպքում, ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
  •  ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում Մարզպետարանի պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
  •  կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում Մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
  •  Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման նպատակով Մարզպետարանի մյուս ստորաբաժանումներից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճեններ և, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
  • ապահովում է Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերի ամփոփման և վերլուծման աշխատանքները.
  •  մասնակցում է  Մարզպետարանում անցկացվող նիստերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում դրանց հրապարակայնությունը.
  •  իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և  այլ կազմակերպությունների հետ կապերը, համատեղ միջոցառումների  լուսաբանման կազմակերպումը
  •  կազմակերպում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվի ստեղծման, իսկ տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստման և տեղեկագրերի թողարկման աշխատանքները.
  •  կազմակերպում է Մարզպետարանի ինտերնետային  էջի տեղեկատվական  սպասարկումը.
  • սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
  •  Օրենքով սահմանված կարգով  ապահովում է քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկման արդյունքների մասին հասարակությանը տեղեկացնելու աշխատանքները.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
  •  Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •  համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  • Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •  Աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •  ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
  • Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության,  ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
  •  ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  •  իրականացնում է իր   պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Բաժնի պետն ունի ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-07-21 12:15:55