Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


....

....

Բաժնի պետ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16

Կենսագրություն


Գործառույթներ / իրավասություններ

  Քաղաքաշինության բաժնի  պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառա­յու­թյան գլխա­վոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում:

Բաժնի պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչության պետին։

Բաժնի պետը՝

  • ապահովում է քաղաքաշինական գործունեության նկատմամբ հսկողություն` միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարությունների կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ, ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում վարչության պետին .
  • ապահովում է մարզի համայնքներում քաղաքաշինական գործունեության պլանային և ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնող հանձնաժողովի աշխատանքները.
  • ապահովում է վերահսկողություն քաղաքաշինական նպատակներով համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման գործընթացի նկատմամբ.
  •   ապահովում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի, գոտիավորման նախագծերի մշակման աշխատանքները և համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ. նախապատրաստում է եզրակացություններ տարածքային զարգացման, տարաբնակեցման ուրվագծերի ու նախագծերի վերաբերյալ.
  •   ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթները, հուշարձանների պահպանման գոտիների նախագծերի մշակման աշխատանքները և համաձայնեցումների գործընթացը, իրականացնում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգ.
  •   վարչության պետի համաձայնեցմանն է ներկայացնում համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողահատկացումների , հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունները:
  • Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների օրինականացման կամ մերժման վերաբերյալ:
  • ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը:
  • ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կատարվող կառուցապատման աշխատանքների համակարգումը և վերահսկումը, սահմանված կարգով իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառություններ:
  • ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական աշխատանքների, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը, իրավական կարգավորումը :
  •   ապահովում և վարչության պետի համաձայնեցմանն է ներկայացնում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ճարտարապետա-հատակագծային առաջադրանք տալու, շինարարության /քանդման/ թույլտվության , ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող /ակտերը/ փաստաթղթերը.
  • ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը.
  •   վարչության պետի համաձայնեցմանն է ներկայացնում հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մարզպետարանի պատվիրատվությամբ կատարվող ծախսերի բյուջետային հայտերը և մարզի զարգացման համալիր ծրագիրը.
  • Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
  • Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ Բաժնի քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է Բաժնի քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  • Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  •   Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
  •  այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
  • Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  • Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  • Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
  • ըստ անհրաժեշտության, ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ համապատասխան մարմիններում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  • իրականացնում է  իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Բաժնի պետն ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-14 15:39:06