Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյան

Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 236/41051

Կենսագրություն

Պաշտոնը  ստանձնել  է  12.09.2005թ.

Կենսագրական տվյալներ
Ամիս, ամսաթիվ,ծննդավայր

8-ը մարտի  1966թ.,ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Գետաշեն

Կրթություն
1987-1992թթ. .-ՀՀ  հայկական գյուղատնտեսական ինստիտուտ , որակավորումը` ինժեներ-հիդրոտեխնիկ

Աշխատանքային գործունեություն
1980-1983թթ.- ՀՀ  Այնթապի սովխոզում` բանվոր
1988-1991թթ.- ՀՀ  Մյասնիկյանի անվան պետական գրադարանում` հրաձիգ
1993-1994թթ.- ՀՀ  Մասիսի ՇՎՎ -ում` բրիգադիր
1994-2001թթ.- ՀՀ  ՆԳ  համակարգում` օպերլիազոր
2005թ-ից   -ՀՀ  Արարատի մարզպետարանի աշխատակազմի Մասիսի  ՍԾՏԳ  պետ

Այլ տվյալներ
Ծառայել  է  Խորհրդային բանակում:Ունի լեյտենանտի կոչում:
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է: Ունի  մեկ որդի և մեկ  դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

Մասիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության  պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբում:

Գործակալության պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Գործակալության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են գործակալության աշխատողները:

  • Գործակալության պետը՝

- ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
- առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ:
-  սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
-  ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
-  հաստատում է նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրություններւ, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
-  ապահովում է Գործակալության դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
-  ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների հանձնարարականների և առաջադրանքների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
-  առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
-  Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
-  Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստել կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
-  իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
-  իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
-  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացինների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
-  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացությունբեր, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
-  ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
-  համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
-  Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
-  Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագիրը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
-  ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
-  Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
- Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
-  Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գրությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
-  ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և իր պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ:

Գործակալության պետն ունի ,,Քաղաքացիական  ծառայության  մասին,,  ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 22:59:16