Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Իլյիչ Շադյան

Իլյիչ Շադյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 +374 235 21052

Կենսագրություն

                       Պաշտոնը ստանձնել է 18.02.2014թ.

 Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
01-ը հունվարի 1950թ., ԼՂՀ , Հադրութ

Կրթություն
1966-1970թթ.- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որակավորումը` ուսուցիչ

Աշխատանքային գործունեություն
1970-1975թթ.- ՀՀ Արարատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում` մաթեմատիկայի ուսուցիչ
1975-1981թթ.- ՀՀ Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն
1981-1993թթ.- ՀՀ Արարատ քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն
1993-1999թթ.- ԼՂՀ-ի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի գյուղապետ
2000-2010թթ.- «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
2010-2014թթ.- «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն

Այլ տվյալներ
Զինապարտ է:
1970-1971թթ.- ծառայել է խորհրդային բանակում:
1990-1994թթ.- մասնակցել է Արցախյան ազատամարտին:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու դուստր , մեկ որդի և թոռներ:

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաuտանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատաuխան կարգը գործողության մեջ դնելը։

Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ։

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և uտեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

Համակարգում է  ՀՀ  Արարատի  մարզպետարանի  աշխատակազմի ներքոհիշյալ բնագավառների աշխատանքները.

1.Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման

2. Կրթության, մշակույթի և սպորտի

3. Զարգացման ծրագրերի և վերլուծության 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-29 17:01:18