Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Արմեն Մարգարյան

Արմեն Մարգարյան

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար

էլ. փոստ

28-60-23, (0235) 2-52-16 +374 235 21126

Կենսագրություն

          Պաշտոնը ստանձնել է 08.08.2014թ.

    Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
25 -ը ապրիլի 1966թ, ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ

Կրթություն
1982-1987թթ.- Երևանի Կ. Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտ , որակավորումը` ռադիոապարատուրայի ինժեներ-կոնստրուկտոր-տեխնոլոգ
1997-2000թթ. – Հայաստանի Հանրապետության կառավարման դպրոց

Աշխատանքային գործունեություն
1987-1990թթ.- ,, Էլեկտրոնստանդարտ,, ԳՀԻ,  ինժեներ
1991-1996թթ.- Շրջխորհրդի գործկոմի հրահանգիչ
1996-2002թթ. ՀՀ Արարատի մարզպետարանի ընդհանուր բաժնի վարիչ
2002-2006 թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետ
2006-2010թթ. – ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
2014թ.-ից - ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար

Այլ տվյալներ
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է: Ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

 Մարզպետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը։

Աշխատակազմի  ղեկավարի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության  բարձրագույն պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

Աշխատակազմի ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին:

Աշխատակազմի ղեկավարը`

  •  ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին /այսուհետ` Խորհուրդ/ եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին.
  • Օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոններ զաղեցնելու համար անցկացվող մրցույթի և այդ պաշտոնները զμաղեցնող քաղաքացիական
    ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
  • Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի , ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար
    անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովին եզրակացությունը, իսկ
    այդ արդյունքների μողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն
    ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող
    ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
  • մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով
    գործուղում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի , ինչպես
    նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զμաղեցնող քաղաքացիական ծառայողներին` այդ
    ժամանակահատվածում իր հայացողությամբորոշելով նրանց վարձատրության պահպանման
    հարցը.
  • իր պատճառաμանված որոշմամμ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ
    ենթախմμերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զμաղեցնող քաղաքացիական
    ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման .
  • ատեստավորումից առնվազն երկու շաμաթ առաջ ներկայացնում է իր անմիջական
    ենթակայության տակ գտվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  • Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության
    դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ` ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ քան երեք աշխատանքային օրվա ընթացքում.
  • Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
  • Օրենքով նախատեսված հիմքերով զμաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակիր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Աշխատակազմի
    քաղաքացիական ծառայողին իր որոշմամμ զրկում է տվյալ դասային աստիճանից.
  • Օրենքով նախատեսված կարգով և ժամկետներում Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմμերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական
    ծառայության թափուր պաշտոններում արտամրցութային կարգով կատարում է
    նշանակումներ.
  • քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում
    իր հայեցողությամμ որոշում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ
    ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության
    ժամանակավոր թափուր պաշտոնը փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից
    զμաղեցնելու հարցը, ինչպես նաև կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր.
  • Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև
    առաջատար և կրտսեր պաշտոններ զաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ
    կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
  • Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զμաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
  • Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմμերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
  • Աշխատակլազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու
    համար Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր.
  • Օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում,
    է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց
    նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.
  • Մարզպետին առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարի տեղակալի
    բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է
    Աշխատակազմին ամրագրված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
  • Օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով
    պետությանը պատճառված վնասի համար.
  • Մարզպետին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
  • ապահովում է խորհրդակցությունների, նիստերի արձանագրությունների վարումը.
  • իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Աշխատակազմի  ղեկավարն  ունի  ՙ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ  /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ  պարտականություններ  /սահմանափակումներ/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16