Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Սերյոժա Կարախանյան

Սերյոժա Կարախանյան

Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ

Կենսագրություն
Գործառույթներ / իրավասություններ

Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբում:

Գործակալության պետը անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Գործակալության պետին անմիջականորեն ենթակա և հաշվետու են գործակալության աշխատողները:

Գործակալության պետը՝
- ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը.
- առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ:
- սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի սպասարկման տարածքը ապահովելով հավասար ծանրաբեռնվածություն.
- ապահովում է Գործակալությունում տեղադրված համակարգչային տեխնիկայի անվտանգ շահագործման պայմանները.
- հաստատում է նպաստի նշանակման, մերժման, դադարեցման, կասեցման կարգադրություններւ, վճարման ցուցակները և դրանց տիտղոսաթերթերը.
- ապահովում է Գործակալության դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/ մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի գաղտնիությունը.
- ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
- առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի ինչպես նաև Գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
- Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստել կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
- իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
- իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների ելքագրման համար հիմնավորող փաստաթղթեր.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացինների առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական վարույթ.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացությունբեր, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
- համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության աշխատանքային ծրագիրը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցումներ և այլ գրություններ.
- Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
- Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գրությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և իր պաշտոնի անձնագրով նախատեսված այլ լիազորություններ: Գործակալության պետն ունի ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 11:04:57