Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Սուսաննա Կտրակյան
Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ
/+374 235/ 2 23 16, /+374 235/2 02 59
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
5-ը ապրիլի,1964թ. ,ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ
Կրթություն
1981-1987թթ.- Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ (անվանական թոշակառու, գերազանցության դիպլոմ), որակավորումը` բուժական գծով բժիշկ
2007-2008թթ. - Առողջապահության ազգային ինստիտուտ, որակավորումը՝ էնդոկրինոլոգ
Աշխատանքային գործունեություն
1987-1988թթ.- Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, բժիշկ-ինտերնէ թերապիայի գծով
1988-2008թթ.– Արտաշատի շրջանային պոլիկլինիկա, պրոֆ. կաբինետի բժիշկ-տեղամասային թերապևտ
1994-1998թթ.- Արտաշատի շրջանային պոլիկլինիկա, բժիշկ-հոգեբույժ՝ համատեղությամբ
2008-2013թթ.- Արտաշատի պոլիկլինիկա, թերապևտիկ բաժնի վարիչ
2013-2018թթ.- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Արարատի մարզային կենտրոնի պետ
2018 թ-ից՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:
Այլ տվյալներ
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Գործառույթներ / իրավասություններ
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:
Վարչության պետը`
- համակարգում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
- կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, մարդասիրական օգնության բաշխումը, աջակցում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացումը.
- կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդություննրի ու թունավորումների կանխարգելման նպատակով.
- աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքներին, պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների՝ բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նպատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
- կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումը ու շահագործումը.
- աջակցում է սոցիալական ապահովության և առողջապահության խնդիրները իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
- վերահսկում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների /ՍԾՏԳ/ գործունեությունը.
- աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպանը.
- աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուն.
- կազմակերպում է բնակարանի կարիք ունեցող փախստականների, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրումը.
- կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
- համակարգում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը, աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
- համակարգում է հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
- համակարգում է սոցիալական քարտին վերաբերող որոշումների կատարումը.
- կազմակերպում է պետական նպաստների նշանակման, վճարման, վերահսկողությունը.
- կազմակերպում է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման վերահսկողությունը.
- աջակցում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացմանը.
- կազմակերպում է սոցիալական աջակցության խորհրդի գործունեության իրականացումը.
- կանոնակարգում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատանքները.
- համակարգում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրության, նպաստի տրամադրելու կարգի և չափի ապահովման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրության, տրամադրման կարգի և չափի ապահովման աշխատանքների կատարումը.
- աջակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման,ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
- հաստատում է սոցիալական աջակցության խորհրդի անհատական կազմը.
- կազմակերպում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտությունն ու բուժումը.
- համակարգում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացումը.
- կազմակերպում է մարզի ԱԱՊ համակարգում հավաքագրված բնակչության մարզային ավտոմատացված ռեգիստրի (բազայի) ստեղծումն ու թարմացումը.
- կազմակերպում և վերահսկում է ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացը.
- համակարգում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները.
- կազմակերպում է վերստուգողների մրցույթները.
- վերահսկում է բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանելիությունը: Բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման գործընթացը` ըստ ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի ժամանակացույցի.
- վերահսկում է բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալական անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի հատկացումը.
- վերահսկում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրումը.
- կազմակերպում է մարզպետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
- համակարգում է մարզպետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
- ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
- համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
- Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
- Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
- Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
- ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
- իրականացնում է իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):