Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Սուսաննա Կտրակյան

Սուսաննա Կտրակյան

Առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 23 16, /+374 235/2 02 59

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
5-ը ապրիլի,1964թ. ,ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ

Կրթություն
1981-1987թթ.- Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ (անվանական թոշակառու, գերազանցության դիպլոմ), որակավորումը` բուժական գծով բժիշկ
2007-2008թթ. - Առողջապահության ազգային ինստիտուտ, որակավորումը՝ էնդոկրինոլոգ

Աշխատանքային գործունեություն
1987-1988թթ.- Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, բժիշկ-ինտերնէ թերապիայի գծով 
1988-2008թթ.– Արտաշատի շրջանային պոլիկլինիկա, պրոֆ. կաբինետի բժիշկ-տեղամասային թերապևտ
1994-1998թթ.- Արտաշատի շրջանային պոլիկլինիկա, բժիշկ-հոգեբույժ՝ համատեղությամբ
2008-2013թթ.- Արտաշատի պոլիկլինիկա, թերապևտիկ բաժնի վարիչ
2013-2018թթ.- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Արարատի մարզային կենտրոնի պետ
2018 թ-ից՝ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ:

Այլ տվյալներ
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

    Առողջապահության և սոցիալական ապահովության  վարչության  պետի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական  ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:

Վարչության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Աշխատակազմի ղեկավարին:

Վարչության պետը`

  •  համակարգում է բնակչության պետական սոցիալական ապահովության ծրագրերի կատարումը, մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
  •  կազմակերպում է սոցիալական աջակցության կարիք ունեցող բնակչության հաշվառումը, մարդասիրական օգնության բաշխումը, աջակցում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների իրականացումը.
  •  կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդություննրի ու թունավորումների կանխարգելման նպատակով.
  • աջակցում է գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը, պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման աշխատանքներին, պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների՝ բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նպատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
  •  կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումը ու շահագործումը.
  •  աջակցում է սոցիալական ապահովության և առողջապահության խնդիրները իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
  • վերահսկում է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների /ՍԾՏԳ/ գործունեությունը.
  •  աջակցում է կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպանը.
  •  աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելուն.
  •  կազմակերպում է բնակարանի կարիք ունեցող փախստականների, զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հերթագրումը.
  •   կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
  • համակարգում է մարզի սոցիալական աջակցության պետական ծրագրերը, աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` սոցիալական ծրագրեր իրականացնելիս.
  •  համակարգում է հաշմանդամների վերականգնողական պարագաներով ապահովման աշխատանքները.
  •  համակարգում է սոցիալական քարտին վերաբերող որոշումների կատարումը.
  • կազմակերպում է պետական նպաստների նշանակման, վճարման, վերահսկողությունը.
  •  կազմակերպում է նախկին ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման և վճարման վերահսկողությունը.
  •  աջակցում է գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրի իրականացմանը.
  •  կազմակերպում է սոցիալական աջակցության խորհրդի գործունեության իրականացումը.
  • կանոնակարգում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների աշխատանքները.
  • համակարգում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրության, նպաստի տրամադրելու կարգի և չափի ապահովման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունքի հիմքերի ուսումնասիրության, տրամադրման կարգի և չափի ապահովման աշխատանքների կատարումը.
  •  աջակցում է մուրացկանության և թափառաշրջության խնդիրների լուծման,ինչպես նաև դրանց կանխարգելման ուղղությամբ այլ մարմինների կողմից ծրագրերի իրականացման աշխատանքներին.
  •  հաստատում է սոցիալական աջակցության խորհրդի անհատական կազմը.
  •  կազմակերպում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց բժշկական զննման, լաբորատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային հետազոտությունն ու բուժումը.
  •  համակարգում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացումը.
  • կազմակերպում է մարզի ԱԱՊ համակարգում հավաքագրված բնակչության մարզային ավտոմատացված ռեգիստրի (բազայի) ստեղծումն ու թարմացումը.
  •  կազմակերպում և վերահսկում է ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացը.
  •  համակարգում է բժշկական հաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման, պահպանման և հաշվառման աշխատանքները.
  • կազմակերպում է վերստուգողների մրցույթները.
  •  վերահսկում է բուժհաստատությունների գործունեության ծավալների համապատասխանելիությունը: Բժիշկների և միջին բուժանձնակազմի վերապատրաստման, վերամասնագիտացման գործընթացը` ըստ ՀՀ ԱՆ ազգային ինստիտուտի ժամանակացույցի.
  • վերահսկում է բուժհաստատությունների կողմից բնակչության սոցիալական անապահով և առանձին /հատուկ/ խմբերին տրամադրվող անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացված դեղորայքի հատկացումը.
  •  վերահսկում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրումը.
  •  կազմակերպում է մարզպետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների և վերստուգողների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
  • համակարգում է մարզպետարանի ենթակայության փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
  • Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
  •   համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
  •   Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  • Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
  •   այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  •   ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը.
  •   Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
  •   Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
  •   Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
  •   ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
  •  իրականացնում է իր  պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Վարչության պետն ունի  ,,Քաղաքացիական ծառայության մասին,, ՀՀ  օրենքով, այլ իրավական  ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32