Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Վլադիմիր Խաչատրյան
Մարզպետի տեղակալ
/+374/ 235 2 26 63
Կենսագրություն
Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
9-ը սեպտեմբերի 1986թ., ՀՀ Արարատի մարզ, գ.Սայաթ-Նովա
Կրթություն
2012 - 2017 թթ. - ՀՖԿ և սպորտի պետական ինստիտուտ, մարզչամանկավարժական ֆակուլտետ, որակավորումը՝ մարզիչ-մանկավարժ, գիտական աստիճանը՝ բակալավր
2022 - 2024 թթ. - ՀՀ ՊԿԱ-ի պետական կառավարում և տեղական ինքնակառավարում բաժին
2010 թվականին Գերմանիայի Դաշնությունում մասնակցել է զենքերի տիրապետման մեկամսյա հատուկ դասընթացների
Աշխատանքային գործունեություն
2007 – 2012 թթ.- ՀՀ ՊՆ N զորամաս, պայմանագրային զինծառայող
2015 - 2022 թթ. - ՀՀ - ում ԱՄՆ դեսպանատուն, անվտանգության համակարգ
2013 - 2021 թթ. - Սայաթ-Նովայի համայնքապետարան, համայնքի ավագանու անդամ
2018 - 2019 թթ. - «Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ
2021 - 2022 թթ. - «Հայանիստի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, ուսուցիչ
2012թ. մինչ օրս - «Մարտական կարատեի ազգային ֆեդերացիա» ՀԿ, Ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ
2022 թ. հունվարից նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
Այլ տվյալներ
2004-2006 թթ. - Ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Ունի պահեստազորի լեյտենանտի կոչում:
2008 թվականին Կոսովոյում կատարել է խաղաղապահ առաքելություն:
2010-2011 թվականներին Աֆղանստանում ISAF-2 միջազգային անվտանգության աջակցող ուժերի կազմում կատարել է խաղաղապահ առաքելություն:
Պարգևատրվել է Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ առաքելության կազմում ծառայության համար միջազգային մեդալներով և «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալով։
Մասնակցել է 44 - օրյա պատերազմին:
Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: