Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Հովհաննես Ուրֆալյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 34 65   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Վարչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի որոշումներով և կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:
Վարչությունն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատաuխան`
- մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ
- մասնակցում է համայնքների քառամյա ծրագրերի մշակման, մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքների.
- աջակցում է համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացմանը.
- իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
- մարզպետին առաջարկություններ է ներկայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
- համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով ընթացք տալը
- մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքների կազմակերպմանը.
- առաջարկություններ է ներկայացնում մարզպետին տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, կարգադրությունները, գործողություններն ու անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
- եզրակացություններ է ներկայացնում մարզպետին մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման հիմնավորող փաստաթղթերը բնագավառի լիազորված մարմին ներկայացնելու վերաբերյալ
- աջակցում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ տարվող աշխատանքներին.
- մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին
- մասնակցում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զորակոչային տարիքի երեխաների հաշվառման աշխատանքներին, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
- իր իրավասության սահմաննեում իրականացնում է անհրաժեշտ աջակցություն սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում
- վերահսկում է պաշտպանության նպատակով տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների իրականացման աշխատանքները.
- մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին և

-- մարզպետի հանձնարարությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է ստանում մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման ծագած խնդիրների լուծման առնչությամբ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներից .
- իր լիազորությունների շրջանակներում մաuնակցում է մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական եւ աշխատանքային այլ միջոցառումներին և արդյունքների մասին զեկուցում մարզպետին.
- իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ.
- իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-02-21 09:57:35