Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչություն

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ` Հովհաննես Ուրֆալյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 34 65   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:

Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Վարչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի որոշումներով և կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:
Վարչությունն իր հիմնական խնդիրներին և նպատակներին համապատաuխան`
1) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ
2) մասնակցում է համայնքների քառամյա ծրագրերի մշակման, մարզի զարգացման և այլ ծրագրերի կազմման, մշակման, ինպես նաև այդ ծրագրերի մոնիտորինգի և գնահատման աշխատանքների.
3) աջակցում է համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացմանը.
4) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
5) մարզպետին առաջարկություններ է ներկայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
6) համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով ընթացք տալը
7) առաջարկություն է ներկայացնում մարզպետին` համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ.
8) մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքների կազմակերպմանը.
9) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, կարգադրությունները, գործողություններն ու անգործությունը դատարանում բողոքարկելու վերաբերյալ.
10) եզրակացություններ է ներկայացնում մարզպետին մարզի աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման հիմնավորող փաստաթղթերը բնագավառի լիազորված մարմին ներկայացնելու վերաբերյալ
11) աջակցում է զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առնչությամբ տարվող աշխատանքներին.
12) մասնակցում է զորակոչային հանձնաժողովների կազմման գործընթացին
13) մասնակցում է զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զորակոչային տարիքի երեխաների հաշվառման աշխատանքներին, պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ ՀՀ օրենսդրության պահանջների իրականացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպման աշխատանքներին.
14) իր իրավասության սահմաննեում իրականացնում է անհրաժեշտ աջակցություն սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում
15) վերահսկում է պաշտպանության նպատակով տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի ու խնդիրների իրականացման աշխատանքները.
16) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորման աշխատանքներին և օժանդակում դրանց իրագործմանը.
17) մարզպետի հանձնարարությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է ստանում մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի էլեկտրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման ծագած խնդիրների լուծման առնչությամբ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներից .
18) իր լիազորությունների շրջանակներում մաuնակցում է մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական եւ աշխատանքային այլ միջոցառումներին և արդյունքների մասին զեկուցում մարզպետին.
19) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ.
20) իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45