Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ` Մարինե Ստեփանյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 / 2 35 72   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունը կառուցվածքային ստորաբաժանում է:

Քարտուղարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, ՙՙՔաղաքացիական ծառայության մասին՚՚, ՙՙՊետական կառավարչական հիմնարկների մասին՚՚, ՙՙԻրավական ակտերի մասին՚՚, ՙՙՔաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին՚՚, ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚, ՙՙԱրխիվային գործի մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով և կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և Քարտուղարության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:

Քարտուղարությունն իր լիազորությունների շրջանակներում`

- կազմակերպում է աշխատակազմի ներքին գործավարությունը աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով .
- կազմակերպում է Քարտուղարությունում ստացված թղթակցության գրանցման և ընթացք տալու աշխատանքները.
- կազմակերպում է Քարտուղարությանը մակագրված փաստաթղթերի, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների հետ կապված աշխատանքներին համապատասխան ընթացք տալը.
- կազմակերպում է մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը պետական արխիվ հանձնելու աշխատանքները.
- կազմակերպում է հասարակությանը քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկութունների քննարկման արդյունքների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.
- կազմակերպում է մարզի խորհրդի նիստերի արձանագրման աշխատանքները.
-կազմակերպում է գրավոր հարցումների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գործավարությունը.
- կազմակերպում է Քարտուղարության մասնակցությունը մարզային ենթակայության հիմնարկներում և տեղական ինքնակառավարման մարմիններում կատարվող գործավարության դրվածքի ուսումնասիրության աշխատանքներին
- կազմակերպում է Քարտուղարության համակարգիչների տեխնիկական սպասարկումը.
- կազմակերպում է Մարզպետարանի վարչական շենքի և ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման, զննման, պահեստամասերի, վառելանյութի ու յուղման նյութերի ստացման և բաշխման աշխատանքները.
- կազմակերպում է Աշխատակազմի նյութատեխնիկական մատակարարման աշխատանքները.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Քարտուղարության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
- Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Քարտուղարության աշխատանքային ծրագրերը.
- այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Քարտուղարության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
- իրականացնում է այլ լիազորություններ:
 

Անձնակազմի կառավարման բաժին
Բաժնի պետ` -----

28-60-23, (0235) 2-52-16 0235 2 45 11   էլ. փոստ

Փաստաթղթաշրջանառության բաժին
Բաժնի պետ` .....

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 54 30   էլ. փոստ

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23