Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Մարտուն Մանուկյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374/ 235 2 29 73   էլ. փոստ

 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի  առանձնացված ստորաբաժանում է:

Գործառույթներ՝

Վարչությունը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենuդրությամբ և կանոնադրությամբ, որը  հաստատում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
 
  Վարչությունը իր կառուցվածքում ներառում է 
Կրթության բաժին

Մշակույթի և սպորտի բաժին

 
     Կրթության բաժնի նպատակը մարզպետին ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կրթության բնագավառում վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն է:
Կրթության բաժնի հիմնական խնդիրներն են
- Ապահովել մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը:
-Ապահովել  կրթական  և դաստիարակչական ծրագրերի իրականացումը՝ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
-  Ապահովել  ուսումնական  հաստատությունների  գործունեության  նկատմամբ  վերահսկողությունը:
- Համակարգել  և  վերահսկել   դպրոցական  տարիքի  երեխաների  հաշվառումը,  ապահովել  նրանց  ընդգրկումը  ուսումնական  հաստատություններում:
- Համակարգել դպրոցներում ներդպրոցական, արտադասարանական և արտադպրոցական դաստիարակչական աշխատանքը:
- Ապահովել  աշակերտների շրջանում առարկայական օլիմպիադաների կազմակերպումը և անցկացումը:
-  Ապահովել կրթության ոլորտին վերաբերող տեղեկատվական  նյութերի,  հրահանգների, կարգադրությունների, որոշումների  մասին  դպրոցներին իրազեկման և  բաշխման  աշխատանքը: 
- Ապահովել դպրոցների  տնօրենների և  ուսուցիչների  վերապատրաստման, որակավորման և  ատեստավորման  աշխատանքը,   համակարգել  տնօրենների,  ուսուցիչների, դաստիարակների  ամենամյա  մրցույթների   անցկացման  աշխատանքը: 
- Ապահովել  մարզի պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը:
-Վերահսկել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը: 
-  Ապահովել ուսումնական  հաստատությունների  ավարտական  փաստաթղթերի   ստացման և  բաշխման  աշխատանքը:
- Համակարգել  ուսումնական  հաստատություններին  դասագրքերով,  ուսումնական  ձեռնարկներով  և  ծրագրերով  ապահովելու  գործը:
-  Ապահովել դպրոցների հաստիքացուցակների հաստատման, տարիֆիկացիաների,  տարեկան  նախահաշիվների և դրանցում կատարված փոփոխությունների ուսումնասիրության   և  վերլուծության    աշխատանքը:  
-  Ապահովել Հայաստանի  Հանրապետության  կրթության և գիտության նախարարության  հրամանների,  հրահանգների,  հանձնարարականների  կատարումը:
    Մշակույթի և սպորտի  բաժնի նպատակը մարզպետին ՀՀ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով մշակույթի և սպորտի  բնագավառում վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն է:
    Մշակույթի և սպորտի  բաժնի հիմնական խնդիրներն են՝
- Ապահովել  մարզային  ենթակայության  մշակութային  և  սպորտային  հաստատությունների  աշխատանքը: 
- Ապահովել  պետական,  ազգային  և  այլ  տոների  հետ  կապված  ֆիզկուլտուրային-առողջարարական և տարբեր մարզաձևերի  մարզային  միջոցառումների  անցկացումը:
-  Նպաստել ավանդական  ազգային  ծեսերի  վերականգնմանն ու  տարածմանը:
- Վերահսկել մարզի  տարածքում  ոչ  պետական  մշակութային  և  սպորտային  կազմակերպությունների  գործունեության  համապատասխանությունը  օրենսդրությանը:
-  Ապահովել պատմության  և  մշակույթի  հուշարձանների  պահպանման  և  օգտագործման  ուղղությամբ տարվող աշխատանքները:
- Ապահովել մարզային ենթակայության  մշակութային  և  սպորտային  օբյեկտների  կառուցումը,  հանգստի  գոտիների  ստեղծումը,  պահպանումն  ու  շահագործումը:
- Ապահովել համագործակցություն  մարզի  տարածքում  գործող  պետական  գրանցում  ունեցող  կրոնական  կազմակերպությունների  հետ:
- Վերահսկել մարզի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական ծրագրերի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքները:
- Ապահովել հանրապետական մարզական միջոցառումների տարածաշրջանային և մարզային փուլերի կազմակերպումը և անցկացումը: 
- Համակարգել մարզի տարածքում գործող մշակութային դպրոցների, թատրոնների, պետական ինքնագործ համույթների, գրադարանների, թանգարանների, ակումբների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի կազմակերպությունների (մարզադպրոցներ, մարզական ընկերություններ)   գործունեությունը:   
-Ապահովել ազգային արժեք համարվող մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունների պահպանումը, տարածումը և զարգացումը:   
- Համակարգել մարզի երիտասարդության հետ տարվող աշխատանքները:
- Աջակցել մարզի, համայնքների և մարզական կազմակերպությունների հավաքական թիմերի հանրապետական առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցությանը:       
- Համակարգել  մանկապատանեկան սպորտի բնագավառում պետական իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ և համաձայնեցված գործունեությունը:
- Ապահովել մարզի դպրոցականների շրջանում տարբեր մարզաձևերից ներդպրոցական, տարածաշրջանային և մարզային մրցումների կազմակերպումը:
- Ապահովել մարզական կարգերի և կոչումների շնորհման համար միջնորդագրերի նախագծերի  կազմումը  և ներկայացումը:
 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-04 11:24:58