Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Հողաշինության բաժին

Հողաշինության բաժնի պետ` ---

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 61 22   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի հողաշինարարության և հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:

Բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի որոշումներով, կարգադրություններով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:
Բաժինը մարզպետի, նրա համապատասխան տեղակալի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, իր իրավասությունների շրջանակներում առնչվում է մարզի համայնքների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզային ստորաբաժանումների, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության մարզային տեսչության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի մարզային բնապահպանական տեսչության, հասարակական կազմակերպությունների և հողային հարաբերություններում առնչվող այլ կազմակերպությունների հետ:
Բաժինը իրականացնում է հետևյալ գործառույթները.
- Ուսումնասիրում է մարզի տարածքում հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման հարցերը և ներկայացնում է մարզպետին:
- Համակարգում է հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքները:
- Հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փաթեթը լրամշակում և սահմանված կարգով տալիս համապատասխան ընթացք:
- Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների մշակման աշխատանքներում անհրաժեշտ մասնագիտական և խորհրդատվական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում համայնքների ղեկավարներին:
- Կազմակերպում է գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողատեսքերը ցածրարժեք հողատեսքերի փոփոխելու նպատակով ստեղծված հանձնաժողովի աշխատանքները:
- Վերահսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ:
- Վերահսկողություն է իրականացնում պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցման, հողի հարկերի և վարձավճարների գանձումների նկատմամբ:
- Վերահսկողություն է իրականացնում սահմանանիշերի և գեոդեզիական կետերի պահպանման ուղղությամբ:
- Համայնքի (բնակավայրի) գլխավաոր հատակագծերի, հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակաման աշխատանքներում անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում համայնքների ղեկավարներին:
- Մասնակցում է հողօգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի, հողերի միավորման, բաժանման նախագծերի մշակմանը:
- Մասնակցում է հողային հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի մշակման աշխատանքներին:
- Մասնակցում է խախտված հողերի ռեկուլտիվացիայի, հողաշերտի էռոզացումից, փլուզումից և սողանքներից, ջրածածկումից, ճահճացումից, անապատայումից, աղակալումից պահպանելու, արտադրական թափոններով ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողերի պահպանման և դրանց բարելավմանը ուղղված նպատակային ծրագրերի մշակմանը:

- Աջակցում է մարզում հողաշինարարության գծով պետական նշանակության քարտեզագրման, հողային և այլ հետազոտական աշխատանքների իրականացմանը:
- Համակարգում է մարզում չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասերի հաշվառման աշխատանքները:
- Կազմում է մարզի հողային հաշվեկշիռը:
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45