Մարզպետարան
Կառուցվածք
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժին
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ` Գագիկ Պողոսյան
/+374 235 /25393
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավւնքների պաշտպանության բաժինը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է:
Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեություն դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև մարզպետարանի և բաժնի կանոնադրություններով:
Բաժինն իրականացնում է ընտանիքի , կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը մարզերում:
Մշակում և իրականացնում է ընտանիքների, կանանց և երեխաների պաշտպանությանն ուղղված ծրագրեր:
Ուսումնասիրում է մարզում գենդերային հիմնահարցերը, մշակում դրանց լուծմանն ուղղված ծրագրեր:
Ուսումնասիրում է մարզում կանանց և երեխաների առքուվաճառքի /թրաֆիկինգի/ հիմնահարցերը, մշակում զոհերի սոցիալական վերականգնմանն ուղղված ծրագրեր:
Ձեռնարկում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, պաշտոնական անձանցից և այլ քաղաքացիներից ստացված, երեխայի կյանքի և առողջությանը սպառնալու նրա իրավունքների և շահերի խախտումների տեղեկատվության դեպքերում:
Իրականացնում է հանրակրթությունից դուրս մնացածև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական իրավունքի պաշտպանությունը:
Վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը և տալիս է երեխայի ծնողին /կամ խնամակալին/ եզրակացություն հատուկ ուսումնական հաստատության ընտրության վերաբերյալ:
Դատարան է ներկայացնում ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ դիմումներ:
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ: