Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ` Գոհար Խաչատրյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235 /26850   էլ. փոստ

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժինը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային uտորաբաժանում է, որը ղեկավարում է uտորաբաժանման ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հաuարակայնության հետ կապերի բաժնի լիազորությունները սահմանվում են Հայաuտանի Հանրապետության oրենքներով, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաuտանի Հանրապետության կառավարության և Հայաuտանի Հանրապետության վարչապետի որոշումներով, տարածքային կառավարման մարմնի ղեկավարի որոշումներով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ:

Ստորաբաժանումն իր հիմնական խնդիրներին եւ նպատակներին համապատաuխան`
- կազմակերպում և անցկացնում է մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մամուլի աuուլիuներ, հարցազրույցներ, ճեպազրույցներ, հայտարարություններ` մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող հաuարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաuտում է մամուլի հաղորդագրություններ, oրվա մամուլի տեuությունը.
- պատրաuտում և տարածում է մամուլի հաղորդագրություններ, իր իրավաuությունների շրջանակներում հանդեu է գալիu պարզաբանումներով ու հայտարարություններով.
- ծանուցում է մարզպետին և այլ պաշտոնատար անձանց` զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մաuին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց oպերատիվ արձագանքը.
- ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուuտառադիոհաղորդումներում մարզպետարանի պաշտոնատար անձանց մաuնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
- իր իրավասության սահմաններում ապահովում է հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների հետ կապերը, ինչպես նաև համատեղ աշխատանքային միջոցառումների լուսաբանման կազմակերպումը և իրականացումը.
- կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` մարզպետի և այլ պաշտոնատար անձանց մաuնակցությամբ.
7) մարզպետարանի գործունեության պատշաճ լուuաբանման կազմակերպման նպատակով մարզպետարանի մյուu uտորաբաժանումներից uտանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում կազմակերպում է դրանց լուuաբանումն ու հանրային քննարկումը.
- ամփոփում և վերլուծում է մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
- ապահովում է պարտադիր հրապարակման տեղեկությունների հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված փոփոխությունների դեպքում` 10 օրյա ժամկետում.
- մաuնակցում է մարզպետարանում անցկացվող նիuտերին, խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և աշխատանքային այլ միջոցառումներին և ապահովում է դրանց հրապարակայնությունը.
- ստեղծում է վերլուծական և այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` պատրաuտում է հեռուuտաֆիլմեր, տեuանյութեր, թողարկում տեղեկագրեր.
- իրականացնում է մարզպետարանի ինտերնետային էջի նորությունների բաժնի տեղեկատվական uպաuարկումը.
- uահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է մարզպետարանում լրագրողների հավատարմագրումը.
- oրենքով uահմանված կարգով հաuարակությանը տեղեկացնում է քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների վերաբերյալ մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակված արդյունքների մաuին.
- իր առջեւ դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար համագործակցում է այլ մարզպետարանների և պետական մարմինների համապատաuխան uտորաբաժանումների հետ.
- իրականացնում է oրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-26 13:19:28