Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Իրավաբանական բաժին

Իրավաբանական բաժնի պետ` Հրաչ Դավթյան

28-60-23, (0235) 2-52-16 +374 235 2 25 80   էլ. փոստ

Արարատի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժինը իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի, ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ՀՀ Արարատի մարզպետի որոշումների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ Արարատի մազպետարանի կանոնադրության, աշխատակազմի ներքին կարգապահական կանոննների և սույն կանոնադրության պահանջներին համապատասխան, ՀՀ Արարատի մազպետարանի կանոնադրության, աշխատակազմի ներքին կարգապահական կանոննների և սույն կանոնադրության պահանջներին համապատասխան:

Բաժինը ապահովում է ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականության իրականացման մասով մարզպետի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով Աշխատակազմի ղեկավարի լիզորորությունների իրականացման օրինականությունը:
Մասնակցում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին:
Ապահովում է մարզպետի և աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի` ՀՀ օրենսդրության հետ համապատասխանությունը
Տրամադրում է իրավական հարցերի վերաբերյալ եզրակացություններ
Նախապատրաստում է տեղական ինքնակառավարման մարմինների ընդունած իրավական ակտերի ուսումնասիրության և առաջարկությունների նախագծեր.
Իրավական հսկողություն է ապահովում համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ.
Մարզպետի կամ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ կամ ստուգումներ է իրականացնում մարզային ենթակայության կազմակերպություններում և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Նախապատրաստում է առաջարկություններ ՝ վերադաս, օրենսդիր և գործադիր մարմիններից ստացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ :
Իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-04 11:24:58