Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք


Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժին

Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ` Վարդան Սաֆարյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 235/ 2 24 97   էլ. փոստ

 Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան ) աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժինը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումն է:

Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը :
Բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև մարզպետի որոշումներով, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամաններով, ցուցումներով, մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումներով:
Բաժինը իր գործունեությունը կազմակերպում և իրականացնում է աշխատանքային ծրագրերով:Բաժնի աշխատանքային ծրագիրը յուրաքանչյուր տարի հաստատում է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Իրականացնում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրի մշակումը:
Իրականացնում է մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի կատարման ցուցանիշների ամփոփում:
Ապահովում է աջակցության մարզի սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններին սոցիալական աջակցության պետական ծրագրեր իրականացնելիս:
Իրականացնում է մարզի սոցիալական աջակցության “Վարձատրվող հասարակական աշխատանքներ” պետական ծրագրերը:
Իրականացնում է մարզի փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատիրական համակարգի աշխատանքների մասին տեղեկատվության ստացումը և վերլուծությունը:
Աջակցում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների գործունեության նպատակային իրականացմանը, նոր արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը:Իրականացնում է վերջիններիս գործունեության հաշվառումը, տեղեկատվական գործառույթների իրականացման աշխատանքները իր իրավասության սահմաններում, ապահովում է նրանց կապը շուկայի հետ:
Վերահսկողություն է իրականացնում է մարզի առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում:
Իրականացնում է մարզի առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառների վիճակագրական տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն:
Իրականացնում է մարզի տնտեսության ( ճյուղի, բնագավառի) վերաբերյալ տեղեկատվական վերլուծական և այլ նյութերի կազմման աշխատանքները:
Առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներներում միջոցառումներ է իրականացնում մարզի տարածքում ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնման ու արդյունավետության ապահովման ուղղությամբ:
Իրականացնում է մարզի և արտասահմանյան այլ պետությունների առանձին մարզերի միջև մշակութային և տնտեսական համագործակցություն հիմնելու նախապատրաստական գործընթացները,
Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-08 14:53:56