Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալություն

Վեդու սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ` Դերենիկ Շիրինյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 234 / 23483   էլ. փոստ

Հասցե` ք. Վեդի,0601, Արարատյան 55 

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի Վեդու տարածքային գործակալությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ սոցիալական աջակցության բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով , ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
Գործակալությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
-հայտնաբերում է անապահով ընտանիքներին և սահմանված կարգով նրանց հաշվառում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում.
-իրականացնում է աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակումը և վճարման կազմակերպումը.
-հավաքագրում է մարդասիրական օգնության ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, դրանք տրամադրում համապատասխան մարմիններին և կազմակերպում այդ ծրագրերի իրականացումը.
-աջակցում է միջազգային և տեղական կազմակերպություններին՝ կազմակերպելու անվճար սննդի ծառայություն.
-աջակցում է անօթևան անձանց ժամանակավոր կացարան ապահովելու գործում.
-օրենսդրությամբ սահմանված կարգով ուսումնասիրում է առանց ծնողական խնամքի մնացած բնակարանի կարիք ունեցող երեխաների բնակարանային պայմանները.
-հաշվառում է գործակալության սպասարկման տարածքում բնակվող հաշմանդամներին և օժանդակում նրանց համար մշակված անհատական վերականգնողական ծրագրերի իրականացմանը.
-իրականացնում է իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16