Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք


Ներքին աուդիտի բաժին

Ներքին աուդիտի բաժնի պետ` Սուրեն Քարամյան

28-60-23, (0235) 2-52-16 /+374 93/ 592990   էլ. փոստ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանում է:

Բաժինը ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Բաժինը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետը:
Բաժինը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Մարզպետի որոշումներով:

Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծերի կանոնների և հետևյալ սկզբունքների համաձայն.
1) Անկախություն
2) Օբյեկտիվություն
3) Կարողունակություն
4) Անկողմնակալություն
5) Գաղտնիություն
Ներքին աուդիտն աջակցում է մարզպետին, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանող և արդյունավետ ֆինանսական կառավարման, հսկողության համակարգերի առկայության ապահովման համար:


Ներքին աուդիտը պետք է գնահատի կազմակերպության կառավարչական գործընթացները և ներկայացնի դրանց բարելավման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ՝ հետևյալ նպատակների իրագործման համար՝
1. Կազմակերպության ներսում էթիկական մշակույթի համապատասխան կանոնների և արժեքների ամրապնդում:
2. Կազմակերպության գործունեության արդյունավետ կառավարման և հաշվետվողականության ապահովում:
3. Կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների ռիսկերի և հսկողությունների մասին տեղեկատվության հաղորդում:
4. Արտաքին ու ներքին աուդիտորների և մարզպետարանի աշխատանքների արդյունավետ համակարգում ու դրանց միջև տեղեկատվության հոսքերի ապահովում:
Բաժինը ապահովում է ներքին աուդիտի իրականացման ռազմավարական և տարեկան ծրագրերի կազմումը՝ ներկայացնելով Մարզպետի հաստատմանը:
Յուրաքանչյուր աուդիտի համար մշակվում և սահմանվում էառաջադրանք՝ նշելով դրա շրջանակը, խնդիրները, տևողությունն ու տրամադրված ռեսուրսները, աուդիտորի մոտեցումների տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը:
Աուդիտի ավարտից հետո ապահովում է հաշվետվության կազմումը՝ նախապես այն քննարկելով աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարի հետ և տրամադրելով Մարզպետին, ինչպես նաև աուդիտի ենթարկվող միավորի ղեկավարին:
Հետևում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի աշխատանքների իրականացմանը:
Կազմում և Մարզպետին է ներակայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը:
Հետևում է ներքին աուդիտի ստանդարտներին, ներքին աուդիտի վարքագծի կանոններին, ներքին աուդիտի կանոնակարգին և լիազոր մարմնի հաստատած ներքին աուդիտի մեթոդաբանությանը:
Կազմակերպում է մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները:
Հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը:
Գնահատում է մարզպետարանի և համակարգի հիմնարկների ֆինանսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը:
Առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ:
Գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:
Գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող, կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը:
Գնահատում է մարզպետարանի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը:
Իրականացնում է մարզպետարանի գործառույթների ռիսկերի բացահայտում և գնահատում:
 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-03-24 19:35:16