Մարզպետի աշխատակազմ
Կառուցվածք
Զորահավաքային նախապատրաստության բաժին
Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Մուրադ Միքայելյան
+374 235 2 5019
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժինը կառուցվածքային ստորաբաժանում է։
Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>>, <<Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին>>, <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Պաշտպանության մասին>>, <<Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին>>, <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>>, <<Զինապարտության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 20-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> N ՆՀ-728 հրամանագրով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի <<Զորահավաքային մարմինների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին>> N 591 որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի /այսուհետ` Մարզպետ/ որոշումներով և կարգադրություններով, Աշխատակազմի ղեկավարի հրամաններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով։
Բաժինն իր լիազորությունների շրջանակներում`
- կազմակերպում է մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացումը.
- համագործակցելով մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ` կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության մասով՝ պետական պաշտպանական պատվերի (առաջադրանքի) կատարումն ապահովող միջոցառումների նախապատրաստման աշխատանքները.
- համագործակցելով մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ, իրականացնում է մարզի զորահավաքային նախապատրաստության ծրագրերի և զորահավաքային պլանների մշակման աշխատանքները, մասնակցում է զորահավաքային պլանների կատարման, ինչպես նաև զորահավաքային ծավալման ուսումնական վարժանքների կազմակերպման և իրականացման աշխատանքներին.
- համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.
- մասնակցում է մարզի զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանց կատարման նկատմամբ վերահսկման աշխատանքներին.
- համագործակցելով մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացնում է քաղաքացիական պաշտպանության պլանի մշակման և հետագա ճշգրտման աշխատանքները.
- առաջարկություններ է ներկայացնում մարզպետարանի, մարզի համայնքների և կազմակերպությունների զորահավաքային նախապատրաստության, ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման և զորահավաքի կազմակերպման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության գծով աշխատանքների համակարգման և վերահսկման վերաբերյալ.
- առաջարկություններ է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության հարցերով անձնակազմի նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
- ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
- իրականացնում է իրավական այլ ակտերով սահմանված զորահավաքային նախապատրաստության հետ կապված այլ գործառույթներ։