Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածակգիր 3.1-4/ համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
• կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
• ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթեր.
• հետևում է բաժնի պետի հանձնարարությունների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
• իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
• իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
• բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
• բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
• մասնակցում է համայնքի տարածքում իրականացվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի սահմանման մասին համայնքի ավաանու որոշման նախագծերի մշակման աշխատանքներին.
• բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է վարձակալությամբ տրված` համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի և տարածքների համար կնքված պայմանագրերով նախատեսված վճարների հաշվարկման և գանձման հաշվառում.
• բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է համայնքի սեփականություն հանդիսացող գույքի հաշվառում.
• բաժնի պետին ներկաայցնում է առաջարկություն տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման վերաբերյալ.
• բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի կազմման աշխատանքներին.
• բաժնի պետին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
• իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
• առնվազն միջնակարգ կրթություն.
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,,Համայնքային ծառայության մասին,, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• ռուսերեն լեզվի իմացություն:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1. Գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. Հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. Հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզվին տիրապետելու մասին.
6. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք`
7. Մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
8. Անաձնագրի պատճենը:

Մրցույթը տեղի կունենա 2012 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 1100-ին, Արտաշատի քաղաքապետարանում:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներից որևիցե մեկով`
1. ՀՀ Արտաշատի քաղաքապետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
4-րդ հարկ, քարտուղարության և ընդհանուր
բաժին, հեռախոս 0235-2-36-39

կամ

2. ՀՀ Արարատի մարզպետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց
թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով
վարչություն, հեռախոս` 0235-2-34-65

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի նոյեմբերի 16-ը:

 

Հայտարարված է` 01.11.2012

Վերջին ժամկետը` 16.11.2012

Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0 235 2 34 65
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 10:58:17