Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
<<Վեդու բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հայտարարություն
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում հուլիսի 25-ից օգոստոսի 20-ը ամեն օր, ժամը` 10:00-17:00-ը: Մրցույթը կանցկացվի 2011 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, մարզպետարանի շենքում:
ՀՀ Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ <<Վեդու բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն
բարձրագույն բժշկական կրթություն և մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու օրը առնվազն (5) հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա/ դիմում մրցութային հանձնաժողովի անունով,
բ/ բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
գ/ երկու լուսանկար` 3x4 չափսի,
դ/ քաղվածք աշխատանքային գրքույկից,
ե/ ինքնակենսագրություն,
զ/ տեղեկանք` մշտական բնակության վայրից
է/ բնութագիր` վերջին աշխատավայրից
ը/ անձնագրի պատճենը
թ/ զինգրքույկի պատճենը
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում հուլիսի 25-ից օգոստոսի 20-ը ամեն օր, ժամը` 10:00-17:00-ը:
Մրցույթը կանցկացվի 2011 թվականի սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին, մարզպետարանի շենքում:
Հայտարարված է` 25.07.2011
Վերջին ժամկետը` 20.08.2011
Պատասխանատու անձ` Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 00 84, 2 23 16