Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի առաջատար մասնագետ
/ծածկագիր 3.1-1/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
կատարում է ՖՏԲ - ի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
հետևում է ՖՏԲ - ի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և ՖՏԲ - ի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
Ապահովում է դրամական միջոցների ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների լրիվ հաշվառում, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործողությունների ժամանակին հաշվապահական հաշվառում,շրջանառության ծախսերի, դրանց հաստատված ցանկի կատարումը ծառայությունների հաշվառումը և տնտեսական հիմնավորված հաշվետվության կազմում.
սահմանված կանոններին համապատասխան իրականացնում է ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների ճշգրիտ հաշվառումը.
կազմակերպում է պետական բյուջե կատարվող վճարումների, սոցիալական ապահովության, կապիտալ ներդրումների և այլ մարմիններից կատարվող մուծումների ճշգրիտ հաշվառում,կառուցվածքային ստորաբաժանումներում հաշվապահական հաշվառման ու հաշվետվության կազմակերպման ստուգում և հաշվապահական հաշվառման հսկողություն.
կատարում է տնտեսական վերլուծություններ.
սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում հավաստի հաշվապահական հաշվետվություններ, ապահովում է փաստաթղթերի պահպանումը և սահմանված կարգով նրանց արխիվ հանձնելու գործընթացը.
պատասխանատվություն է կրում հաշվապահական հաշվառման ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունների ապահովման գործում.
նախապատրաստում և համայնքի ղեկավարին է ներկայացնում գանձապետական, հաշվապահական, դրամա-իրային փաստաթղթերը, ապահովում աշխատակազմի և ենթակա հիմնարկների աշխատավարձերը:
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ/ ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական
ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Արարատի մարզ ք. Վեդի, Թումանյան 6` Վեդու քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատակազմ, հեռախոս` 0234 2-33-32.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:
Մրցույթը կկայանա 2012 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին` ՀՀ Վեդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի դեկտեմբերի 5-ը:
Հայտարարված է` 14.11.2012
Վերջին ժամկետը` 05.12.2012
Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0235 2 34 65
էլ. փոստ`