Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, տրանսպորտի և                             առևտրի սպասարկման բաժնի առաջատար մասնագետ
                                                   /ծածկագիր 3.1-7/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
հետևում է բաժնի պետի հանձնարարականներին, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իրականացնում է քաղաքացիների հերթագրում` բաժնի պետի մոտ ընդունելության համար.
բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
աջակցում է բաժնի պետին փաստաթղթերի վարման գործում, առաջատար կամ 1-ին կարգի մասնագետների հետ կատարում է չափագրումներ.
մշակում և բաժնի պետին է ներկայացնում շինարարական հայտերի, դիմումների վերաբերյալ առաջարկություններ.
նախապատրաստում է շին. օբյեկտների կառուցապատման փաստաթղթեր, մշակում որոշումների նախագծեր` քանդման թույլտվության վերաբերյալ.
բաժնի պետի հանձնարարությամբ նամակներ է նախապատրաստում ԱԳԿ Վեդու տարածքային ստորաբաժանմանը` հողի սերվիտուտների, կադաստրային արժեքի, սահմանափակումների վերաբերյալ.
բաժնի պետի հետ համատեղ ընթացքավորում է քաղաքացիների դիմումները, առաջարկությունները.
առաջարկություն է ներկայացնում փողոցների, շինությունների, հրապարակների, պուրակների անվանափոխման, նոր կառուցված շինությունների հասցեների և համարակալման վերաբերյալ.
աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում բբաժնի պետի ստորագրությամբ նոր փողոցների շինությունների համարակալման մասին որոշման նախագծերը.
աջակցում է բաժնի պետին անօրինական և ինքնակամ կառուցված շինությունների հայտնաբերմանը ներկայացնում առաջարկներ նրանց հետագա շահագործման կամ քանդման մասին:
աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.
Առաջատար մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ/ ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական
ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
ե/ ռուսերեն լեզվի իմացություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մարտի 3-ի թիվ 310-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Արարատի մարզ ք. Վեդի, Թումանյան 6` Վեդու քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատակազմ, հեռախոս` 0234 2-33-32.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:


Մրցույթը կկայանա 2012 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11.00-ին` ՀՀ Վեդու քաղաքապետարանում:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2012 թվականի դեկտեմբերի 5-ը:

 

Հայտարարված է` 14.11.2012

Վերջին ժամկետը` 05.12.2012

Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0235 2 34 65
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23