Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն
Քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ
/ծածկագիր` 62-4.1-21 /
Մասնակցում է աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով աշխատակազմի ներքին գործավարության աշխատանքների իրականացմանը , փաստաթղթերի սահմաված կարգով պահպանման ու արխիվացման աշխատանքներին, մարզխորհրդի նիստերի արձանագրման աշխատանքներին: Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներին, մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին:
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
-առնվազն միջնակարգ կրթություն,
-սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,
-ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
-անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում :
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
-գրավոր դիմում / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
-կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
-աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
-քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
-արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
-մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
-անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 13.02.2013 թ.:
Հայտարարված է` 08.01.2013
Վերջին ժամկետը` 13.02.2013
Պատասխանատու անձ` Ս.Խուդավերդյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0 235 2 45 11