Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն

Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ /կոդ` 62-3.1-14/

Ուսումնասիրում և նշագրում է Աշխատակազմի ստորաբաժանումների կողմից Մարզպետի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, եզրակացություն է տալիս մարզի համայնքների ավագանու որոշումների, մարզային ենթակայության հիմնարկների և ընկերությունների ղեկավարների կողմից տրված հրամանների ՀՀ օրենսդրությանը համապատասխանելու վերաբերյալ : Իրականացնում Է Մարզպետի հաստատմանը ներկայացվող մարզպետարանի ենթակա բաժնետիրական ընկերությունների կանոնադրությունների, դրանցում կատարվող լրացումների, կանոնադրական կապիտալի փոփոխման, խորհրդի անդամների և գործադիր տնօրենների նշանակման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրությունը: Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները:

Մրցույթը կանցկացվի  15.03 2013 թ., ժամը  11–ին:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ,
- քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
- սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում :

Դիմող ՀՀ քաղաքացիները մարզպետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

- գրավոր դիմում ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
- տվյալ տաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում ` անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք նաև զինվորակլան գրքույկի կան դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից, մարզպետարանի շենքում :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  14.02.2013թ. :

Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Մարզպետարանի աշխատակազմ (ք.Արտաշատ, փ. Օգոստոսի 23, շենք 60, հեռ. 0235 24511 ):
 

Հայտարարված է` 08.01.2013

Վերջին ժամկետը` 14.02.2013

Պատասխանատու անձ` Ս.Խուդավերդյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 45 11



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:10:35