Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի բնակչության հաշվառման, սպասարկման, տեղեկատվության և գանձումներն ապահովող բաժնի պետի տեղակալ
/ծածկագիր 2.2-2/
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
անհրաժեշտության դեպքում, բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է բաժնի պետին.
ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը
վարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի բազան.
ապահովում է բազայում գրանցված ֆիզիկական անձանց տվյալների փոփոխությունների ժամանակին կատարումը, ինչպես նաև նոր առաջացած գույքի մուտքագրումը
ապահովում է իրավաբանական անձանց կողմից ժամանակին հաշվետվությունների ներկայացումը, ինչպես նաև ճշգրտությունը.
ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց հարկային պարտավորությունների վերաբերյալ.
կատարում է գույքահարկի պարտավորությունների գծով վճարումների մուտքագրումը գույքահարկի բազա.
պարբերաբար հաշվետվությամբ հանդես է գալիս իր բաժնի պետին գույքահարկի բազայի առկա վիճակի, ինչպես նաև մեծ պարտքեր ունեցող հարկատուների և հարկերից խուսափողների վերաբերյալ.
պարբերաբար ուսումնասիրում է գույքահարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները.
բաժնի պետի և իրավաբանի հետ համատեղ նախապատրաստում է չարամտորեն խուսափող հարկատուների վերաբերյալ ցուցակները` նրանց վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով.
պահպանում է ներքին կանոնադրությունն ու կարգապահությունն ամենօրյա աշխատանքներում:
Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Բաժնի պետի տեղակալն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն 2 տարվա ստաժ կամ վերջին 3 տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ,կամ վերջին 5 տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն 2 տարվա փորձ կամ առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնի անձնագիրն ընդգրկում է համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Աշխատանքային օրենսգրքի, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>,<< Ներքին աուդիտի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ ռուսերենին /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի տիրապետում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.
6. արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք`
7. մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
8. անաձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Արարատի մարզ, ք. Վեդի` Վեդու քաղաքապետարան, քաղաքապետարանի աշխատակազմ. հեռախոս` 0234-2-35-04.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:
Մրցույթը կկայանա 2013 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11.00-ին` Վեդու քաղաքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2013 թվականի ապրիլի 8-ը:
Հայտարարված է` 22.03.2013
Վերջին ժամկետը` 08.04.2013
Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-2-39-47
էլ. փոստ`