Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ /ծածակգիր 2.3-2/
համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
• կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
• իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում բաժնի պետին.
• անհրաժեշտության դեպքում` բաժնի պետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնասկառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.
• անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
• ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.
• բաժնի պետի հանձնարարությամբ համայնքային ենթակայության կազմակերպություններից ընդունում է ծախսերի նախահաշիվները, կատարում է ծախսերի, ինչպես նաև սպասվելիք եկամուտների հաշվառումը.
• նախապատրաստում է համայնքի բյուջեում կատարվող փոփոխությունների որոշման նախագծերը, կատարում է բյուջեի նախագծի հաշվարկները.
• համայնքային ենթակայության կազմակերպություններից ընդունում է հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները և բաժնի պետին է ներկայացնում անհրաժեշտ եզրակացությունները ծախսերի ու եկամուտների վերաբերյալ.
• բաժնի պետի հանձնարարությամբ կազմում է օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` ծախսերի և եկամուտների վերաբերյալ.
• համայնքային ենթակայության կազմակերպություններից ընդունում է ծախսերի վերաբերյալ հայտերը և ներկայացնում է բաժնի պետին անհրաժեշտ ֆինանսավորումներ կատարելու համար.
• իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
• բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2015 թվականի հոնվարի 1-ը համայնքային ծառայության, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
• անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• ռուսերենին /ազատ/ և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի տիրապետում:
Դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. Գրավոր դիմում հանձնաժողովի անունով.
2. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները` բնօրինակների հետ միասին.
3. Հայտարարության այն մասին, որ ինքը չի տառապում ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
4. Հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
5. Հայտարարություն համայնքային ծառայության պաշտոնի անձնագրով պահանջվող օտար լեզուներին տիրապետելու մասին.
6. Արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասխան տեղեկանք`
7. Մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
8. Անձնագրի պատճենը:
Մրցույթը տեղի կունենա 2013 թվականի մայիսի 21-ին, ժամը 1100-ին, Արտաշատի քաղաքապետարանում:
Դիմողները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում են անձամբ` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել աշխատանքային օրվա ընթացքում, նշված հասցեներից որևիցե մեկով`
1. ՀՀ Արտաշատի քաղաքապետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 62,
4-րդ հարկ, քարտուղարության և ընդհանուր
բաժին, հեռախոս 0235-2-36-39
կամ
2. ՀՀ Արարատի մարզպետարան`
ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց
թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով
վարչություն, հեռախոս` 0235-2-34-65
Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2013 թվականի մայիսի 6-ը:
Հայտարարված է` 22.04.2013
Վերջին ժամկետը` 06.05.2013
Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-39-47
էլ. փոստ`