Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


<Արտաշատի բժշկական կենտրոն> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` Նախարարության համակարգում ընդգրկված` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող <Արտաշատի բժշկական կենտրոն> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. Բարձրագույն բժշկական կրթություն , առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:
2. Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն / այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահական ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և
այլ իրավական ակտեր/:
3. Կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության , խրախուսանքի մ իջոցների կիրառման:
4. Ֆինանսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ` գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ:
5. Բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում:
6. Օտար լեզվի բավարար իմացություն.
7. Մրցույթը կանցկացվի 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը` 11:00-ին:
8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արարատի մարզպետարան են ներկայացնում`
1.դիմում,
2. մեկ լուսանկար 3x4 չափի,
3. քաղվածք` աշխատանքային գրքույկից,
4. ինքնակենսագրություն,
5. անձնագրի, բարձրագույն կրթությւան դիպլոմի, /արական սեռի անձինք`
նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի / պատճենները,
6. քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում,
7. բնութագիր` վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/,
8. կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը/ ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ/, որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական , ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական
և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառում ների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագրի և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:


Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:00-12:00 բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ներկայացման վերջին ժամկետն է 2013 թվականի օգոստոսի 15-ը:
Մրցույթը կկայանա Արարատի մարզպետարանի շենքում/ ք.Արտաշատ,
Օգոստոսի 23-ի, 60:

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ (առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն, հեռ. 0235-2-00-84):

 

Հայտարարված է` 30.07.2013

Վերջին ժամկետը` 15.08.2013

Պատասխանատու անձ` Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 00 84



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21