Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


<<Վ..Արտաշատի բժշկական ամբուլատորիա>>, <<Սուրենավանի բժշկական ամբուլատորիա>>, <<Նշավանի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>, <<Գեղանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն>>, <<Ռանչպարի բժշկական ամբուլատորիա>>, փակ բաժնետիրական ընկերությունների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթ


Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզպետարանը  հայտարարում  է  մրցույթ`    Հայաստանի  Հանրապետության  Արարատի  մարզպետարանի  ենթակայության  հարյուր  տոկոս`  պետությանը  սեփականության  իրավունքով  պատկանող  բաժնեմաս  ունեցող  փակ  բաժնետիրական  ընկերությունների  և  համայնքային  ենթակայության   ընկերությունների գործադիր  մարմինների  հետևյալ  թափուր  պաշտոնները  զբաղեցնելու  համար


ՀՀ  Արարատի  մարզի  <<Վ. Արտաշատի  բժշկական  ամբուլատորիա>>, <<Սուրենավանի  բժշկական  ամբուլատորիա>>, <<Նշավանի  առողջության  առաջնային  պահպանման  կենտրոն>>, <<Գեղանիստի  առողջության  առաջնային  պահպանման  կենտրոն>>, <<Ռանչպարի  բժշկական  ամբուլատորիա>>,  փակ  բաժնետիրական  ընկերությունների  տնօրենների թափուր  պաշտոններն  զբաղեցնելու  համար  պահանջվում  է`

1. բարձրագույն  բժշկական  կրթություն և  հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2.            առնվազն  3  տարվա  մասնագիտական  աշխատանքային  ստաժ կամ  բժշկական  ոլորտի  ձեռնարկատիրական,  կամ  առողջապահական  համակարգի  կառավարման  ոլորտի  առնվազն  2  տարվա  ստաժ,

3.    իր պարտականությունների  կատարման  համար  անհրաժեշտ  իրավական  ակտերի  իմացությունն  (այդ  թվում`  Հայաստանի  Հանրապետության  Սահմանադրություն,  բաժնետիրական  ընկերությունների, աշխատանքային,  առողջապահության  ոլորտի`  Հայաստանի  Հանրապետության  օրենսդրություն  և  այլ  իրավական  ակտեր),

4.    կազմակերպության  զարգացման  ծրագրեր  մշակելու  կարողություն,

5.    աշխատանքի կազմակերպման  և  ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման                                                                                                               

    գործընթացների կազմակերպման,

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման.

6. համակարգչով  և  ժամանակակից այլ  տեխնիկական  միջոցներով  աշխատելու  ունակություն,

7. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

9. օտար լեզվի բավարար իմացություն,

 10. Մրցույթները կանցկացվեն.

ա) <<Վ. Արտաշատի  բժշկական  ամբուլատորիա>> ՓԲԸ2013թ. նոյեմբերի 27-ին ժ. 10:00-ին

բ) <<Սուրենավանի  բժշկական  ամբուլատորիա>> ՓԲԸ–2013թ. նոյեմբերի 27-ին ժ. 12:00-ին

գ) <<Ռանչպարի  բժշկական  ամբուլատորիա>> ՓԲԸ–2013թ. նոյեմբերի 27-ին ժ. 15:00-ին

դ)<<Նշավանի  առողջության  առաջնային  պահպանման  կենտրոն>> ՓԲԸ–2013թ. նոյեմբերի   

       28-ին ժ. 11:00-ին

ե) <<Գեղանիստի  առողջության  առաջնային  պահպանման  կենտրոն>> ՓԲԸ–2013թ.

     նոյեմբերի 28-ին ժ. 14:00-ին

 11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Արարատի մարզպետարան են ներկայացնում`

     1) դիմում.

     2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

     3)քաղվածք` աշխատանքային գրքույկից.

     4)ինքնակենսագրություն.

     5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

     6)քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

     7)բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

     8)կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր  առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն  ուղղված  առաջարկությունները:  Մրցույթի  արդյունքում  հաղթող  ճանաչված  մասնակցի  հետ  աշխատանքային  պայմանագրի  կնքման  դեպքում  դրանում  նախատեսված  ժամկետում  կազմակերպության  զարգացման  նախնական  ծրագրի  հիման  վրա  նրա  կողմից  ներկայացվում  է  կազմակերպության  զարգացման  հիմնական ծրագիրը, որը  ներառում  է  բաժիններ  կազմակերպության  մասնագիտական, ֆինանսատնտեսական  և  կառավարման  ոլորտի  զարգացմանն  ուղղված  միջոցառումների  և  դրանց  իրականացման  ժամանակացույցի վերաբերյալ:

12.Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

      Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը  1000 - 1700 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

      Դիմումների ընդունման  վերջին ժամկետն  է 2013 թվականի հոկտեմբերի 25-ը:

      Մրցույթը  կկայանա    Արարատի     մարզպետարանի  նիստերի   դահլիճում  (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60):  Մրցույթին  մասնակցել  ցանկացող  քաղաքացիները  լրացուցիչ  տեղեկությունների,  ինչպես  նաև  հարցաշարին  ծանոթանալու  համար  կարող  են  դիմել  ՀՀ  Արարատի մարզպետարանի  աշխատակազմի  առողջապահության  և  սոցիալական  ապահովության վարչության  առողջապահության  բաժին  (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60,   /0235/2-00-84):

   

Հայտարարված է` 02.10.2013

Վերջին ժամկետը` 25.10.2013

Պատասխանատու անձ` Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության բաժին
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 00 84



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21