Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
ՄԱՍԻՍԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ - ՏԵՍՈՒՉԻ
62-4.3-7
Գործակալության պետի հանձնարարությամբ կատարում է բազմաբնույթ տնային այցելություններ, հայտնաբերում է անապահով ընտանիքներին, հաշվառում խոցելի սոցիալական խմբերին և աջակցում նրանց, կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար, իրականացնում է Գործակալության իր սպասարկման տարածքի փաստաթղթային սպասարկումը և ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները. իրականացնում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, ինչպես նաև պաշտոնի անձնա•րերով սահմանված այլ լիազորություններ.
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
• առնվազն միջնակարգ կրթություն,
• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,
• ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
• արական սեռի անձինքª նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից :
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 07.08.2013 թ.:
Հայտարարված է` 31.07.2013
Վերջին ժամկետը` 08.07.2013
Պատասխանատու անձ` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, վարչական շենք
Հեռ.` 0235 24511