Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

ՀՀ Արարատի մարզպետարանը (այսուհետ` Մարզպետարան) հայտարարում է Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ կրտսեր թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

1. Մասիսի ՍԾՏԳ առաջին կարգի մասնագետ
/ծածկագիր` 62-4.3-8 /

Կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ, իրականացնում է գործակալության իր սպասարկման տարածքի փաստաթղթային սպասարկումը և ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները. մասնակցում է գործակալության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

 

2. Մասիսի ՍԾՏԳ առաջատար մասնագետ
/ծածկագիր` 62-4.1-15 /

Կատարում է տնային այցելություններ, անհրաժեշտության դեպքում ուսումնասիրում սոցիալական աջակցություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների սոցիալական և նյութական պայմանները, տալիս է առաջարկություն տվյալ ընտանիքին աջակցություն տրամադրելու հարցը սոցիալական աջակցության խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար, ապահովում է իր սպասարկման տարածքում բնակվող անձանց` սոցիալական ծառայություններ, այդ թվում աղքատության ընտանեկան նպաստ տրամադրելը, ինչպես նաև տեղեկատվական բազայում ընտանիքների մասին ամրագրված տվյալների հավաստիությունը: Անապահովության գնահատման տեղեկատվական բազա է մուտքագրում տվյալ ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները և ընտանիքի տվյալ ամսվա ընթացքում ներկայացրած իր ընտանիքում եղած տվյալների փոփոխությունները, նպաստի նշանակման համար ներկայացրած դիմումը:

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է՝
• առնվազն միջնակարգ կրթություն,

• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,
• ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:


Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
• արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`20.05.2013թ.:

 

Հայտարարված է` 06.05.2013

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք.Արտաշատ, Օգոստոսի 23/60, վարչական շենք
Հեռ.` 0235 24511



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21