Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզպետարանը /այսուհետ` Մարզպետարան/ հայտարարում է մրցույթ ` Մարզպետարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ
/ծածկագիր` 62-3.2-35/
Իրականացնում է մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, աջակցում է մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքներին, իրականացնում է մարզի տարածքում ոստիկանության և ազգային անվտանգության, ինչպես նաև զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման խնդիրների առընչությամբ Մարզպետի մոտ անցկացվող խորհրդակցությունների անցկացումը, արտակարգ իրավիճակների , քաղաքացիական պաշտպանության և էկոլոգիական ռիսկերի կառավարման ոլորտում իրականացվող ծրագրերը և սույն ոլորտում ՀԳՄՏԾ-ի ղեկավարների կողմից Մարզպետի համապատասխան հանձնարարականների և կարգադրությունների կատարման ընթացքի վերաբերյալ ներկայացնում տեղեկատվություն :
Իրականացնում է Վարչության փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
ՈՒնի այլ իրավունքներ ու պարտականություններ` համաձայն սույն պաշտոնի անձնագրի:
Մրցույթը կկայանա 27.06.2013թ. , ժամը 11.00-ին:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն կրթություն,
* քաղաքացիական ծառայության պաշտոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային, կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* Սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,,բ,, ենթակետում նշված իրենց լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն,
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
***
Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
* դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով ( ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի/ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք.
*մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
* անձնագիր և անձնագրի պատճենը:
ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-ից մինչև 12.30 –ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 28.05. 2013 թ. :
Մրցույթը կկայանա Մարզպետարանի շենքում:
Հայտարարված է` 28.05.2013
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք.Արտաշատ, Օգոստոսի 23/60, վարչական շենք
Հեռ.` 0235 24511