Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
«ՀՀ Արարատի մարզի Այգավանի Գ. Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ
«ՀՀ Արարատի մարզի Այգավանի Գ.Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ «Այգավանի Գ.Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի՝ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար : «Այգավանի Գ. Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին կարող են մասնակցել այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3. Ուսումնական հաստատության կառավարման իրավունք /հավաստագիր/:
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. Դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը,
3.Հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4. Տվյալ հաստատության զարգացման ծրագիրը / ներկայացնել մրցույթից առնվազն երեք օր առաջ/,
5. Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթ /դրանց առկայության դեպքում/,
6. Աշխատանքային գրքույկի պատճեն:
Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Փաստաթղթերն ընդունվում են 12.11.2013թ -ից մինչև 11.12.2013թ-ը ներառյալ՝ ժամը 09:00-15:00, բացի շաբաթ, կիրակի օրերից: Փաստաթղթերը ներկայացնել Արարատի մարզի «Այգավանի Գ. Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահին: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:
Մրցույթը տեղի կունենա 16.12.2013թ. ժամը 15:00- ին, Արարատի մարզի Այգավանի Գ. Ղուկասյանի անվ. միջնակարգ դպրոցում:
Հասցեն՝ Արարատի մարզ, գ. Այգավան, Ս. Հովհաննիսյան 43 : Տեղեկությունների համար զանգահարել՝ 0234 6 00 97, 077 69 55 88 հեռախոսահամարներով:
Հայտարարված է` 18.11.2013
Վերջին ժամկետը` 11.12.2013
Հասցե` գ.Այգավան
էլ. փոստ`