Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵԴՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ - ՏԵՍՈՒՉԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գործակալության պետի հանձնարարությամբ կատարում է բազմաբնույթ տնային այցելություններ, հայտնաբերում է անապահով ընտանիքներին, հաշվառում խոցելի սոցիալական խմբերին և աջակցում նրանց, կազմում է իր սպասարկման տարածքի նպաստառուների նպաստի գործերը, ինչպես նաև պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար: Իրականացնում է Գործակալության իր սպասարկման տարածքի փաստաթղթային սպասարկումը և ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները. իրականացնում է Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, ինչպես նաև պաշտոնի անձնագրերով սահմանված այլ լիազորություններ.


Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
• առնվազն միջնակարգ կրթություն,

• սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի ,, բ,,ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն ,
• ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• անհրաժեշտ /պարտադիր/ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներկց բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում /Ցանկեր 1,2/:

Դիմող ՀՀ քաղաքացիները Մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• գրավոր դիմում / ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս/,
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի ) պատճենները,
• աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում),
• քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագրի պատճենը,
• արական սեռի անձինքª նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է  20.11.2013 թ.:
 

Հայտարարված է` 13.11.2013

Վերջին ժամկետը` 20.11.2013

Պատասխանատու անձ` Արարատի մարզպետարանի աշխատակազմ
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք
Հեռ.` 0235 2 45 11



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 14:43:49