Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոններ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթներ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի
1․«Արգավանդի միջնակարգ դպրոց»,
2․«Լուսաշողի միջնակարգ դպրոց»,
3․ «Լուսառատի միջնակարգ դպրոց»,
4․«Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոց»,
5․«Պարույր Սևակի հիմնական դպրոց»,
6․ «Նորամարգի Ագապի Քադեշյանի անվան միջնակարգ դպրոց»,
7․ «Սուրենավանի միջնակարգ դպրոց»,
8․ «Զանգակատան միջնակարգ դպրոց»,
9․ «Ավշարի միջնակարգ դպրոց» ,
10. «Ջրահովիտի Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց» ,
11․ «Արտաշատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց»,
12․ «Մասիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոց»
ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների թափուր տեղերը զբաղեցնելու համար
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։
Հայտարարված է` 13.10.2025
Վերջին ժամկետը` 30.10.2025
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


