Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների թափուր տեղեր
1․«Նոր ՈՒղու միջնակարգ դպրոց»,
2․«Մրգավանի միջնակարգ դպրոց»,
3․«Դվինի Լ․ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոց»,
4․ «Արևշատի միջնակարգ դպրոց»
ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների թափուր տեղերը զբաղեցնելու համար
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-45-11) 2025 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։
Հայտարարված է` 27.11.2025
Վերջին ժամկետը` 16.12.2025
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


