Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀՀ Արարատի մարզի «Ավշարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղ

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Ավշարի միջնակարգ դպրոց», ՊՈԱԿ–ի համակարգողի պաշտոնի թափուր տեղը  զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
 դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5)
 ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում  2025 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև  դեկտեմբերի 23-ը ներառյալ,  ամեն  օր՝ ժամը 10։00-մինչև  ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: 

Հասցե՝ ՀՀ  Արարատի  մարզ, ք. Արտաշատ,  Օգոստոսի 23/60, հեռ 0235.2-45-11

Հայտարարված է` 03.12.2025

Վերջին ժամկետը` 23.12.2025

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-15 18:00:02