Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների թափուր տեղեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթներ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Նշավանի միջնակարգ դպրոց»,
«Զանգակատան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների թափուր տեղերը զբաղեցնելու համար
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-45-11) 2025 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։
Հայտարարված է` 11.12.2025
Վերջին ժամկետը` 30.12.2025
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


