Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների թափուր տեղեր

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերի համաձայն՝ հայտարարվում է մրցույթներ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Դվինի Լ․ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոց», «Արևշատի միջնակարգ դպրոց», «Մրգավանի միջնակարգ դպրոց», «Սուրենավանի միջնակարգ դպրոց», «Ջրահովիտի Վլադիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց» , «Այգավանի Գառնիկ Ղուկասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների թափուր տեղերը զբաղեցնելու համար
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2026 թվականի հունվարի 16-ից մինչև փետրվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։
 

Հայտարարված է` 16.01.2026

Վերջին ժամկետը` 06.02.2026

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 18:01:27