Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


Վեդի համայնքի «Ուրցաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի «Ուրցաձորի նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար, որը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 17-ին, ժամը 11:00-ին, Վեդու համայնքապետարանի վարչական շենքում (ք. Վեդի Թումանյան 6):
1. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, ովքեր ունեն՝
ա) «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը.
բ) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր):
2. Տնօրենի հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը և ընտրության լրացուցիչ պայմաններն են`
ա) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
բ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
ե) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
զ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
3. Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավակնորդի կրթությանը և ստաժին ներկայացվող պահանջներն են՝
ա) բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային ծառայության ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը՝
ա) ով դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:
բ) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
գ) ով նախընթաց երեք տարիների ընթացքում եղել է սնանկանալու պաճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղոկավար․
դ) 65 տարին լրացած քաղաքացիները.
ե) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.
զ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
է) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար դիմող քաղաքացիները Վեդու համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն`
 Դիմում,
 նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) բնօրինակը և պատճենը,
 մեկ լուսանկար` 3x4 չափսի,
 քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
 ինքնակենսագրություն,
 անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և պատճենները,
 տեղեկանք` մշտական բնակության վայրից,
 հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 10:00-17:00-ն, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2026 թվականի փետրվարի 2-ը մինչև ժամը 17:00-ն:
Թափուր պաշտոնի հիմնական աշխատավարձի ամսական դրույքաչափը՝ 225 000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ՝ (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները):
Կազմակերպության գտնվելու վայրը և հեռախոսահամարը՝ ՀՀ, Արարատի մարզ, Վեդի համայնք, Ուրցաձոր բնակավայր Տիգրան Մեծի փողոց 65։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները այլ տեղեկությունների և հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել Վեդու համայնքապետարանի աշխատակազմ /ք.Վեդի, Թումանյան 6, հեռ. /060/88-11-11/:
 

Հայտարարված է` 16.01.2026

Վերջին ժամկետը` 02.02.2026

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-16 18:01:27