Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


«Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղ

  Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արարատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը  զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:

1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝

1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.

2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1)
 դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5)
 ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում  2026 թվականի փետրվարի 9-ից մինչև  փետրվարի 27-ը ներառյալ,  ամեն  օր՝ ժամը 10։00-մինչև  ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից: 

Հասցե՝ ՀՀ  Արարատի  մարզ, ք. Արտաշատ,  Օգոստոսի 23/60, հեռ 0235 2-45-11

Հայտարարված է` 09.02.2026

Վերջին ժամկետը` 27.02.2026

Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 17:51:25