Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների թափուր տեղեր
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիրը).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը:
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (Ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով.
5) ինքնակենսագրություն (Ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում (հասցե՝ ք. Արտաշատ Օգոստոսի 23/60, հեռ. 0235.2-11-26) 2026 թվականի փետրվարի 12-ից մինչև մարտի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10.00-ից մինչև ժամը 13.00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել (ararat.andznakazm.mrcuyt@mail.ru) էլեկտրոնային փոստի հասցեին։
Հայտարարված է` 11.02.2026
Վերջին ժամկետը` 04.03.2026
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


