Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանը հայտարարում է մրցույթ` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող <<Մասիսի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար


ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայությամբ գործող հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող <<Մասիսի բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
1. բարձրագույն բժշկական կրթություն առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն 2 տարին վարչական աշխատանքի ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական, կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,
2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
3. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ` ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման, աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման,
4. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`
գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման և գործարքներ կնքելու կարողություններ,
6. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,
7. առնվազն մեկ օտար լեզվի բավարար իմացություն,
8. ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
9. մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները ՀՀ Արարատի մարզպետարան են ներկայացնում`
1) դիմում
2) մեկ լուսանկար 3 x 4 չափի
3) աշխատանքային գրքույկից քաղվածք կամ պատճենը
4) ինքնակենսագրություն
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև
զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին
կցագրման վկայականի) պատճեները
6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական
կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում
7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել)
8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի
օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության
զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական,
ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական
ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն
ուղղված առաջարկությունները:

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում, դրանում նախատեսված ժամկետում, կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ` կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
Մրցույթը կանցկացվի 2014թ. մայիսի 15-ին ժ. 1100-ին
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 1000 - 1700 , բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014 թվականի ապրիլի 15-ը:

Մրցույթը կկայանա Արարատի մարզպետարանի դահլիճում (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժին (ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ./60, /0235/2-00-84; /0235/ 2-23-16):

 

 

Հայտարարված է` 11.03.2014

Վերջին ժամկետը` 15.04.2014

Պատասխանատու անձ` Ս. Խաչատրյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0235 2 2316, 2 00 84
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 20:50:21