Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
ՀՀ Արարատի մարզի «Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Շահումյանի Արտակ Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց», ՊՈԱԿ–ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում 2026թվականի ապրիլի 6-ից մինչև ապրիլի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, հեռ 0235.2-45-11
Հայտարարված է` 08.04.2026
Վերջին ժամկետը` 23.04.2026
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


