Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղեր


ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ

       Վեդու քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման,                                սպասարկման, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի
                                                   առաջատար մասնագետ
                                                        /ծածկագիր 3.1-15/

Նշված պաշտոնը զբաղեցնող համայնքային ծառայողն իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ հիմնական գործառույթները`
կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
հետևում է է բաժնի պետի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.
իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իրականացնում է քաղաքացիների հերթագրում` է բաժնի պետի մոտ ընդունելության համար.
բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
վարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի և վարձակալության բազան, ապահովում է բազայում գրանցված ֆիզիկական անձանց տվյալների փոփոխությունների ժամանակին կատարումը, ինչպես նաև նոր առաջացած հողի մուտքագրումը,
ապահովում է իրավաբանական անձանց կողմից ժամանակին հաշվետվությունների ներկայացումը ինչպես նաև ճշգրտությունը.
ապահովում է անհրաժեշտ տեղեկատվությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց հարկային պարտավորությունների վերաբերյալ.
կատարում է հողի հարկի վճարումների մուտքագրումը բազա, պարբերաբար հաշվետվությամբ հանդես է գալիս իր բաժնի պետին հողի հարկի և վարձակալական հողի բազայի առկա վիճակի, ինչպես նաև մեծ պարտքեր ունեցող հարկատուների և հարկերից խուսափողների վերաբերյալ.
պարբերաբար ուսումնասիրում է հողի հարկի վերաբերյալ օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունները և լրացումները և ամենօրյա աշխատանքում ղեկավարվում դրանցով.
բաժնի պետի և իրավաբանի հետ համատեղ նախապատրաստում է չարամտորեն խուսափող հարկատուների վերաբերյալ ցուցակները, նրանց վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով.
պահպանում է ներքին կանոնադրությունն ու կարգապահությունը ամենօրյա աշխատանքներում:
Առաջատար մասնագետն իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Առաջատար մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներն են`
ա/ առնվազն միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի.
բ/ ՀՀ Սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով,
2. մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,
3. հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով,
4. հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
5. <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի <<ե>> կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասի կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
6. մեկ լուսանկար / 3x4 չափսի/,
7. անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Ներկայացված փաստաթղթերը, պատճենները հետ չեն վերադարձվում:
Դիմողները փաստաթղթերը կարող են ներկայացնել, ինչպես նաև ծանոթանալ պաշտոնի անձնագրին և հարցաշարին` նշված որևէ հասցեով, ամեն օր, ժամը 10.00-ից մինչև 15.00-ն, բացի շաբաթ, կիրակի օրերից `
1. ՀՀ Վեդու քաղաքապետարան` ք. Վեդի, քաղաքապետարանի աշխատակազմ, հեռախոս` 0234-2-35-04.
2. ՀՀ Արարատի մարզպետարան` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60, 5-րդ հարկ, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն, հեռախոս` 0235-2-34-65:


Մրցույթը կկայանա 2014 թվականի ապրիլի 23 - ին, ժամը 11.00-ին` Վեդու քաղաքապետարանում:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2014 թվականի ապրիլի 8 - ը:

 

Հայտարարված է` 18.03.2014

Վերջին ժամկետը` 08.04.2014

Պատասխանատու անձ` Հ.Առաքելյան
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց թիվ 60
Հեռ.` 0-235-39-47
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-18 17:05:43