Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
«Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց » ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց», ՊՈԱԿ–ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում 2026 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, հեռ 0235.2-45-11
Հայտարարված է` 14.05.2026
Վերջին ժամկետը` 04.06.2026
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


