Հայտարարություններ
Թափուր աշխատատեղեր
«Արտաշատ քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց», «Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների վարչատնտեսական մասի համակարգողների թափուր տեղեր
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ քաղաքի Հ. Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց», «Նոր Խարբերդի Մ. Ղազարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների վարչատնտեսական մասի համակարգողների պաշտոնների թափուր տեղերը զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1.Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի բնօրինակները պետք է ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության անձնակազմի կառավարման բաժնում՝ 2026 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10։00-մինչև ժամը 13։00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/60, հեռ 0235.2-45-11
Հայտարարված է` 22.09.2026
Վերջին ժամկետը` 13.10.2026
Հասցե` ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք


